Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է 11 ՃՏՊ
SocietyՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ է զոհվել է, 14-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, նոյեմբերի 23-24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը: Բացահայտվել է գողության 5, խարդախության 4, յուրացման կամ վատնման և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք: