Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությունը լիիրավ անդամի կարգավիճակով կմասնակցի Հաագայում կայանալիք լիագումար նիստին
EconomicsԴատական կատարողների միջազգային միության նախագահ Ֆրանսուա Անդրիեյի հրավերով՝ ՀՀ գլխավորհարկադիրկատարող, արդարադատությանգեներալ-մայորՄիհրանՊողոսյանիգլխավորածպատվիրակությունըաշխատանքայինայցովկմեկնի Նիդերլանդների Թագավորություն` Հաագա:
Նոյեմբերի 25-27-ին անցկացվելիքԴատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին ՀայաստանիՀարկադիրկատարմանծառայությունըկմասնակցիլիիրավանդամիկարգավիճակով: Նիստը նվիրված է Հաագայի կոնվենցիայի ընդունման 50-ամյակին:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 5-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող Դատականկատարողներիմիջազգայինմիության22-րդկոնգրեսի ընթացքում ստորագրվել է Հայաստանի հարկադիր կատարմանծառայության՝ Դատականկատարողներիմիջազգայինմիության լիիրավ անդամ դառնալու մասին արձանագրային փաստաթուղթը: Այն ստորագրել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը և Դատականկատարողներիմիջազգայինմիության նախագահ Լեո Նետենը: Նույն օրը՝ ՀայաստանիՀարկադիրկատարմանծառայությունը արդեն լիիրավանդամիկարգավիճակով մասնակցել է Դատական կատարողների միջազգային միության նախագահի ընտրությանը: Այնուհետ, Կոնգրեսի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես Դատական կատարողների միջազգային միության 2016 թվականի գարնանային մշտական խորհրդի նիստն անցկացնելու վայր:
Նշենք, որ ԱՊՀ երկրներից Հայաստանն առաջինն է, որտեղ կանցկացվի նմանատիպ միջոցառում: