Նա ձեռքերը դրեց քացախի մեջ և ազատվեց տանջող ցավերից
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Աննա անունով աղջիկը, ով տառապում էր ուժեղ ցավերից, որոշում է պայքարել ցավի դեմ և բարելավել առողջությունը բնական միջոցներով։ Երկար տարիներ Աննան ձեռքերի և հոդերի ուժեղ ցավեր ուներ։ Բժիշկներն ախտորոշել էին արթրիտ, որն առաջացել է թերսնման և ծանր աշխատանքի պատճառով։ Աննան, սակայն, բուժման համար նախընտրում է բնական միջոցները, այս դեպքում խնձորի քացախը։
Աղջիկը 2 ամիս շարունակ օգտագրծել է խնձորի քացախը՝ որպես բուժման միջոց։ Առաջին ամսվա ընթացում նա ձեռքերը դրել է խնձորի քացախի մեջ շաբաթը 3 անգամ, իսկ հետո արդեն՝ 2 անգամ։ Այս միջոցով նրան հաջողվել է ազատվել ձեռքերի դողալու զգացումից և ցավից։ Անան քացախի հետ խառնում էր մի փոքր ջուր ու մեղր և խորհուրդ է տալիս բոլորին, ովքեր տառապում են հոդացավերից, փորձել այս միջոցը։
Ներկայացնում ենք քացախի միջոցով հոդացավերից ազատվելու 3 բաղադրատոմս։
1․ Տարայի մեջ լցնել 1 բաժակ խնձորի քացախ և 6 բաժակ ջուր։ Ձեռքերը կամ ոտքերը դնել խառնուրդի մեջ։
2․ ճաշի գդալ ձիթապտղի յուղին ավելացնել 1 ճաշի գդալ քացախ և խառնուրդը քսել ցավող հատվածներին։
3․ ճաշի գդալ քացախին ավելացնել 300 մլ ջուր և ցանկացած տեսակի մրգի հյութ։ Այս ըմպելիքը պետք է խմել ուտելուց առաջ՝ օրը 3 անգամ։
Խնձորի քացախը հզոր հակաօքսիդանտ է և կարող է մաքրել օրգանիզմը տոքսիններից։ Այն նաև գերազանց միջոց է հոդացավերի դեմ։