Ոստիկանությունը պարզաբանել է «Նոր Հայաստան» ճակատի հայտարարությունը
Society«Նոր Հայաստան» ճակատը հայտարարություն է տարածել, թե ոստիկանության ծառայողներն այցելել են իրենց ակտիվիստներից մեկի ծնողների բնակարան՝ դրանից հետևություն անելով, թե ուժային մարմինները գաղտնալսում ու հետևում են ակտիվ ընդդիմադիր քաղաքացիներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնո ւթյան հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հիշյալ այցը որևէ առնչություն չունի քաղաքացու համոզմունքների և գործունեության հետ. Արմեն Միքայելյանի ծնողների բնակարան ոստիկանության ծառայողներն այցելել են մի քրեական գործի կապակցությամբ ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում:
Ոստիկանությունն ամեն օր է իրականացնում նման գործողողություններ, ինչի իրավունքն ու պարտականությունը նրանց վերապահված է օրենքով: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ անփաստարկ մեղադրանքներից և անհիմն ենթադրություններով իրավիճակն արհեստականորեն բարդացնելու փորձերից»,-ասված է ՀՀ ոստիակնության տարածած հայտարարության մեջ: