Այս տղամարդը որոշեց ստուգել՝ արդյո՞ք կինը սիրում է իրեն. այսպիսի արձագանքի նա հաստատ չէր սպասում (ֆոտո)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Մի տղամարդ որոշեց ստուգել՝ արդյոք իր կինը սիրում է իրեն, և նրան հրաժեշտի նամակ գրեց, իբր ինքը լքում է նրան: Նա դրեց նամակը սեղանին, և թաքնվեց մահճակալի տակ՝ սպասելով կնոջը: Ամուսինը հասկանում էր, որ դա մանկական արարք է, բայց նա պետք է իմանար, թե ինչ է զգում կինն իր հանդեպ: Նա հույս ուներ, որ կինը կտխրի, կսկսի լաց լինել, կզանգի հարազատներին… Երբ վերջապես կինը տուն եկավ, նա տեսավ նամակը և կարդաց:
Մի քանի րոպե լռությունից հետո, նա վերցրեց գրիչը և սկսեց ինչ որ բան գրել այդ նամակի մեջ: Հետո նա փոխեց հագուստը՝ ուրախ երգեր երգելով և պարելով: Նա ավելի շատ երջանիկ էր, քան հուսահատված:
Ամուսինը ցնցված էր:
Կինը վերցրեց հեռախոսը և զանգեց: Ամուսինը լսում էր մահճակալի տակից, թե ինչպես է կինն ինչ-ոչ մեկի հետ խոսում հեռախոսով.
– Ողջույն սիրելիս: Ես արդեն պատրաստվել եմ և գալիս եմ քեզ մոտ: Ինչ վերաբերում է այն հիմարին՝ ես վերջապես ազատվեցի նրանից, նա գնաց: Ինչպե՞ս կարող էի ամուսնանալ նրա հետ: Ափսոս, որ մենք ավելի շուտ չենք հանդիպել: Կտեսնվենք սիրելիս:
Նա կախեց լսափողը և դուրս եկավ սենյակից:
Մի փոքր անց ամուսինը լսեց, թե ինչպես բացվեց և փակվեց տան դուռը. Կինը գնաց… Նա դուրս եկավ մահճակալի տակից՝ տխրած և արցունքոտ աչքերով, և սկսեց կարդալ կնոջ գրածը:
Արցունքոտ աչքերով նա կարդաց. «Ես տեսնում եմ քո ոտքերը մահճակալի տակից: Ես գնում խանութ՝ հաց առնելու»: 
