Եթե չգիտեք՝ ինչ անել սեփական կյանքի հետ, ընթերցեք սա
LifestyleWnews.am-ը գրում է.
Էմոցիոնալ պոռթկումը այնքան էլ հազվադեպ հանդիպող երեւույթ չէ, սակայն ուժերի կորուստն ու կասկածները միայն հարմար առիթ են կյանքի առաջնահերթությունները վերանայելու համար։
Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, թե ինչպես գործել, որպեսզի կարողանաք կյանքից հաճույք ստանալ։
Հիշեք մի քանի պարզ ճշմարտություն.
1. Ոչ ոք չի կարող պլանավորել իր ապագան։
Հիշեք, որ դուք չգիտեք, թե ինչ է ձեզ սպասվում։ Կյանքը լի է անակնկալներով ու անսպասելի պտույտներում, սակայն եթե զբաղվում եք ձեզ հաճելի զբաղմունքով, լինի աշխատանք, թե հետաքրքրություն, այն ձեր կյանքն ավելի ուրախ կդարձնի։
2. Անհարմարավետության հետ կարելի է համակերպվել։
Երբեմն մեր կյանքում ինչ-որ բան մեզ դուր չի գալիս։ Օրինակ, կարող է չհերիքել գումարը։ Եթե դուք իսկապես ինչ-որ բան եք ուզում, պետք է հանդուրժեք որոշ դժվարություններ, որպեսզի հասնեք մեծ նպատակին։
3. Կյանքը փոփոխական է, ավելի լավ է սովորել փոխվել կյանքի ընթացքի հետ։
Ամեն բան էլ պատահում է։ Իրավիճակները պետք է օգտագործել սեփական շահի օգտին։ Հիշեք, որ ցանկացած անախորժություն ավելի մեծ բանի հասնելու հնարավորություն է։
4. Գործողությունները ձգձգելը լավագույն մարտավարությունը չէ։
Մենք չենք երիտասարդանում։ Դժբախտաբար, դա է ճշմարտությունը։ Եթե դուք չսկսեք օգտագործել ժամանակը ձեր երազանքներն իրագործելու համար, հետագայում կարող եք մնալ առանց ոչ մի բանի։
Եթե իսկապես երազում եք հասնել ինչ-որ բանի, ապա ճիշտ կանեք գործել։ Առաջին քայլերն ամենադժվարն են, սակայն ճիշտ կանեք կտրվել համակարգչից ու անցնել գործի։ Դուք միլիմետր անգամ առաջ չեք գնա միայն մտածելով, թե ինչ բարձունքների կարող էիք հասնել։
5. Հարցերը կարող են օգնել գլուխ հանել ինքներդ ձեզնից։
Սեփական անձի վրա ժամանակ հատկացնելը լավ մտահղացում է։ Կարող եք ինքներդ ձեզ հղել իսկապես կարեւոր եւ անկարեւոր հարցեր, հասկանալ ինքներդ ձեզ։ Կազմել սեփական հետաքրքրությունների ցանկը, թե ինչով կարող էիք զբաղվել, եթե ունենայիք ազատ ժամանակ ու փող։ Գլոբալ մտածելը դժվար է, սակայն կարեւոր։ Հանգստացրեք ձեր գիտակցությունն իր մշտական «բայց»-երով եւ սկսեք երազել թեմայի շուրջ։
6. Պետք չէ գլուխը ծածկել
Եթե ունեք աշխատանք կամ զբաղմունք, որում հետաքրքրված եք, փորձեք դրանով զբաղվել, որպեսզի հասկանաք, իսկապես դա այն է, ինչով ուզում եք զբաղվել։ Անգամ ամենամեծ ու համարձակ երազանքները չեն կարող ձեզ օգնել, եթե չսկսեք գործել սեփական փորձով։
Երբեմն թվում է, թե ցանկանում ենք զբաղվել այս կամ այն բանով, սակայն իրականում դա փորձելուց հետո գիտակցում ենք, որ դա այն չէ, ինչ մեզ թվում էր։ Շատ կարեւոր է նախ փորձելը, հետո նոր փոխել կյանքը կասկածելի հեռանկարների շուրջ։
7. Կարեւոր է նաեւ գումար կուտակել
Եթե ձեր երազանքի իրականացումը կապված է այս կամ այն երկիր տեղափոխվելու կամ նոր կրթություն ստանալու հետ, ապա տեղին կլինի սկզբի համար որոշակի գումար կուտակել։
8. Նոր հնարավորություններին ասեք «այո»։
Ձեր կյանքը դեպի լավը փոխելու հնարավորությունը կարող են քթի տակ լինել, սակայն դուք չնկատեք, հետեւաբար նաեւ բաց թողնեք։ Բաց մի թողեք հնարավորությունները։ Երբեմն դրանք հայտնվում են անհարմար ժամանակին, սակայն դուք չեք կարող ազդել դրա վրա։
Երբ փորձում եք հասկանալ, թե ինչ կարելի է անել սեփական կյանքի հետ, հիշեք ամենակարեւորը. որոշումներ կայացնելն ու դրանք փորձելը ամենակարեւորն է, եթե անգամ որոշ դեպքերում դուք կարող եք դժգոհ մնալ այդ որոշումներից։ Վերջիվերջո ձեր կյանքում չեք փոշմանելու այն բանի համար, որ ռիսկի եք դիմել ու անհաջողությունների հանդիպել, սակայն հաստատ կփոշմանեք, որ բաց եք թողել հնարավորությունները։
Անջատեք համակարգիչն ու սկսեք ապրել։