Տեսնելով իր նմանակ տիկնիկին՝ հարսն ամաչել է (լուսանկարներ)
Lifestyle25-ամյա Մք Լինը, տեսնելով իր պատկերը իր հարսանեկան տորթի վրա, ամաչել է և որոշել է նիհարել: Մարցիպանից պատրաստված իր նմանակին տեսնելուց հետո նա 107 կգ-ից դարձել է 67 կգ:
«Ես գիրացել էի նույնիսկ հարսանեկան զգեստն ընտրելուց հետո: Հարսանիքիս օրը, երբ ուզում էի հագնել զգեստը, այն ինձ վրա փոքր էր: Ես հուսահատ վիճակում էի»,- ասել է Մք Լինը:
Բարեբախտաբար, խանութը նրա չափսով մեկ այլ զգեստ է պատվիրել, և օրիորդ Մք Լինի հարսանիքը կայացել է: Հարսանիքից հետո նա միացել է «Նիհարող աշխարհ» կազմակերպությանը և գրեթե հասել է իր երազած կշռին:
Այժմ ընկերները դժվարությամբ են ճանաչում նրան:


