Կրակոցներ Երեւանի կենտրոնում. երիտասարդը տեղում մահացել է
SocietyԵրևանի Վարդանանց փողոցում նոյեմբերի 24-ին` ժամը 20:30-ի սահմաններում կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով երիտասարդ է մահացել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, սպանվածը 32-ամյա Հովհաննես Ա.-ն է:
«Հանցագործությունը կատարածն իջել է մեքենայից, կրակել Հովհաննես Ա.-ին և դիմել փախուստի: Այժմ ընթանում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Հանգամանքները պարզվում են»,- ասաց Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: