Ինչպե՞ս կարող է կինը հասնել տղամարդու սիրուն
LifestyleՍերը տակնուվրա է անում հոգին, կոտրում սիրտն ու ներսում ամեն ինչ մաս-մաս անում: Այն բուռն ցանկություն է, սակայն կինը տղամարդուն հասնելու համար պետք է մոռանա սեփական հպարտության մասին եւ դադարի ինքն իր նման լինել: Մոռանա անձի մասին եւ գնա դեպի նպատակը: Հասնի նրա ուշադրությանը, փոխադարձությանն ու սիրուն…
Սիրուց մինչեւ ատելություն
Հրաշալի է, եթե ձեր ջանքերն արդարացվում են եւ ձեր կրքի առարկան սիրում է ձեզ: Իսկ եթե սեր չկա՞: Դրա հետ մեկտեղ, ժամանակը, երբեմն նույնիսկ ամիսները, իզուր են անցնում: Իսկ նա՝ ձեր երազանքների տղամարդը, ներողամտորեն թույլ է տալիս սիրել իրեն, նրան դեռ ժամանակ է հարկավոր, որպեսզի ամեն ինչ մասին մտածի եւ խոսակցության ընթացքում փորձում է ընդգծել, թե որքան տարբեր եք դուք եւ կյանքում այլ արժեքներ ունեք:
Մարդու բարյացկամությանը հասնելու ճանապարհին կարեւոր է, որպեսզի ատելությանը թույլ չտաք մտնել ձեր սիրտ:
Երբ տանջալիորեն երկար ժամանակ փորձում ես հասնել մեկին եւ ժամանակի ընթացքում սկսում ես հասկանալ, որ փոխադարձության հույս չկա, այդ ժամանակ սերը տեղը զիջում է ատելությանը: Ամեն ինչի համար սկսում ես ատել նրան. ձեզ հետ այդպես վարվելու համար, այն բանի, որ չի գնահատում ձեզ՝ այդպիսի քնքուշ, բարի, սեքսուալ էակին, տանջանքների եւ ցավի համար, որ պատճառել է ձեզ, ձեր կոտրված սրտի համար…
Ցանկացած գնով հասնել
Մարդկանց տեսակ կա, ովքեր միշտ ցանկացած գնով ինչ-որ մեկին հասնում են: Նրանց համար խոչընդոտներ չկան, նրանք միշտ նոր «զոհի» որոնումների մեջ են: Բայց հասնելով իրենց ուզածին՝ նրանք հաճույք չեն ստանում եւ առաջ են շարժվում դեպի նոր հաղթանակներ, կորցնում են հետաքրքրությունն ու գնում նոր զգացողությունների հետեւից: Հավանաբար ներդաշնակությունն ու խաղաղ հարաբերությունները նրանց համար չեն:
Փոխադարձության հասնելու համար այդ մարդիկ որոշակի մարտավարություն են օգտագործում: Ոմանք իրենց զգացմունքներն ազատ արտահայտում են, ոմանք էլ գաղտնի մեթոդներ են կիրառում: Նրանք դանդաղ եւ հաստատակամ հասնում են իրենց նպատակին: Նրանց տրամաբանությունը միայն իրենց է հասկանալի: Հետո նրանք հեռանում են՝ այլ սրտեր կոտրելու:
Հարց է առաջանում, արժե՞ արդյոք սերն այդպիսի ջանքերի եւ զոհողությունների: Հնարավոր է՝ այո, եթե մարդիկ ձգտում եւ այդքան ուժ են վատնում այդ ստանալու համար: Ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում՝ սիրո մեջ մեկը սիրում է, մյուսը թույլ է տալիս սիրել իրեն: Ստացվում է, որ մեկն է որոշում, պե՞տք է սեր լինի, թե՞ ոչ: Իսկ սիրահարվածի համար հարցը սահմանափակվում է հետեւյալով. թույլ կտա՞ սիրել իրեն, թե՞ ոչ:
Մարդկանց պատկերացումերում սերը խաղ է, իսկ թե ում բախտը կբերի, ոչ ոք նախապես չգիտի…