Ուրախ շիրմաքարեր. ֆրանսիացի դիզայներները պայծառ գույներ են հաղորդում գերեզմանատներին (լուսանկարներ)
LifestyleՖրանսիական Funeral Concept ընկերության մասնագետները, տեղ տալով իրեց վառ երևակայությանը, արտառոց տապանաքարերի արտադրություն են սկսել, ինչին ֆրանսիացիների մեծ մասը դրական է արձագանքել։
Ինչպես նշում է Daily Mail-ը, մասնագետները ստեղծել են 100 նմուշ, որոնք զարմացնում են ոչ միայն իրենց արտաքին դիզայնով, այլև դրանց վրա առկա զավեշտալի փորագրություններով։
Ընկերության հիմնադիր Ֆրեդի Պինոն նշել է, որ ավանդական շիրմաքարերը երբեմն շատ մռայլ տեսք են հաղորդում գերեզմանատներին, ուստի իրենք որոշել են վառ գույների ու արտասովոր դիզայնի միջոցով շտկել իրավիճակը։







