Ինչպես ուշադիր հեռուստադիտողը փրկեց սիրելի հաղորդավարի կյանքը (լուսանկարներ)
LifestyleՀեռուստացույց դիտելիս, որպես կանոն, չենք կենտրոնանում հաղորդավարի վրա, այլ լսում ենք այն, ինչ նա խոսում է։ Բայց, բարեբախտաբար, արտասահմանյան Flip or Flop հաղորդման հաղորդավար Տարեկ Էլ Մուսսային հեռուստադիտողներից մեկը` Ռայան Ռիդ անունով, բավական ուշադիր էր հետևում։ Հաղորդումներից մեկի ժամանակ նա Տարեկի պարանոցին տարօրինակ բան նկատեց և նրան անմիջապես էլեկտրոնային նամակով տեղեկացրեց այդ մասին։

Ախտորոշումը Տարեկին ու կնոջը անակնկալի բերեց։ Երիտասարդի մոտ վահանագեղձի քաղցկեղ հայտնաբերեցին ու անմիջապես վիրահատեցին։

Ցավոք հիվանդությունն արդեն տարածվել էր, և Տարեկը ստիպված քիմիաթերապիայի կուրս պետք է անցնի։ Նրա առողջացման շանսերը բավական մեծ են` շնորհիվ Ռայան Ռիդի, ում հաջողվեց ավելի շուտ, առանց անալիզների ախտորոշել հիվանդությունը։ Ուշադիր հեռուստադիտողը հաղորդավարին ապրելու նոր հնարավորություն տվեց։