Խոցված Սու-24-ի օդաչուին հետմահու կպարգեւատրեն Ռուսաստանի Հերոսի աստղով
SocietyՍիրիայի տարածքում թուրքական կործանիչի կողմից խոցված Սու-24-ի զոհված օդաչուն կպարգեւատրվի Ռուսաստանի Հերոսի աստղով:
«Օդանավի հրամանատարը Ռուսաստանի Դաշնության Հերոսի աստղով կպարգեւատրվի հետմահու»,- լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Խոսելով երկրորդ օդաչուի մասին՝ նախագահն ասել Է. «Նա փրկված Է, նա ղեկապետն Է, նա գտնվում Է արդեն մեր ռազմակայանում»: «Նրան նույնպես, ինչպես եւ գործողության մյուս բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ փրկարար գործողության մասնակիցներին, կշնորհվեն պետական պարգեւներ»,- ասել Է Պուտինը:
Ավելի վաղ այն մասին, որ Ռուսաստանի եւ Սիրիայի հատուկ ստորաբաժանումները փրկել են Սու-24-ի ղեկապետին, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Գործողությունն ավարտվել Է հաջող: Ղեկապետը տարվել Է մեր ռազմակայան: Ողջ, առողջ Է»,- նշել Է նախարարը: