Ոստիկանները Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերել են հետախուզվող օտարերկրացու
SocietyՈստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևանի Ե. Քոչարի փողոցում գտնվող հյուրանոցային համալիրից բերման է ենթարկվել օտարերկրացի՝ 1983թ. ծնված Ալի Մ.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Ալի Մ.-ն նոյեմբերի 20-ից հետախուզվում եր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով):