Ինչո՞ւ է սառը ջրով լվացվելը վնասակար
LifestyleՏաք ջրով լվացվել կարելի է գործնականում բոլորին: Դա հակացուցված է միայն եթե մաշկը անոթային խնդիր ունի, պնդում են բժիշկները: Այս մասին հայտնում է allwomen.net.ua-ն:
Սակայն մշտապես տաք ջրով լվացվելը վտանգավոր է մաշկի համար, քանի որ դա հանգեցնում է թառամածության: Բժիշկների խոսքով՝ սառը ջուրը ևս այնքան էլ օգտակար չէ մշտապես լվացվելու համար:
Ի հակադրություն սառը ջրով լվացվելու օգտակարության մասին կարծիքի՝ պարբերաբար այդպես լվացվելը վնասակար է, քանի որ սառնությունից մաշկը ժամանակից շուտ ծերանում է: Սա տեղի է ունենում, քանի որ ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ ծակոտիները նեղանում են, սկսում է նվազել մաշկային ճարպի առաջացումը և որպես հետևանք՝ մաշկը դառնում է պակաս առաձգական, ավելի հակված կնճիռների: Սառը ջրով լվացվելը հատկապես վտանգավոր է նրանց դեպքում, ում մաշկը հակված է չորության: