22 «Տիտանիկի» մասին պատմող առաջին ֆիլմը նկարահանվել է աղետից մեկ ամիս էլ չանցած։ Իսկ ֆիլմում նկարահանված դերասանուհին նավաբեկությունից ողջ մնացած ուղևորներից մեկն էր։
21 Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենը ծնվել է հենց այն նույն օրը, երբ նավաբեկության է ենթարկվել «Տիտանիկը»:
20 Նավի վրա գտնվող 12 շներից միայն երեքն են կենդանի մնացել։
19 73 տարի է պահանջվել Տիտանիկի խորտակված բեկորները գտնելու համար։
18 1997թ-ին նկարահանված «Տիտանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Քեյթ Ուինսլեթն իր բացասական վերաբերմունքն է արտահայտել ֆիլմի գլխավոր սաունդթրեքի՝ «My Heart Will Go On» երգի նկատմամբ՝ նշելով, որ այն լսելիս իր սիրտը խառնում է։
17 Ժամանակակից նավերի՝ այսբերգներին բախվելու հավանականությունն ավելի մեծ է, քան «Տիտանիկի» դեպքում էր։
16 Այսբերգը, որին բախվեց «Տիտանիկը», սկսել էր շարժվել օվկիանոսով մոտավորապես 2000 տարի առաջ։
15 30 ինժեներներից և ոչ մեկը չի փրկվել։ Նրանք փորձում էին նավի շարժիչներն աշխատացնել այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր կլիներ, որպեսզի մարդիկ հասցնեին փախչել ու փրկվել։
14 Տիտանիկի ուղևորների կեսից ավելին կարող էր փրկարար նավակներով փրկվել, սակայն նրանց միայն 1/3-ին հաջողվեց փրկվել։
13 Տիտանիկում 13 զույգեր իրենց մեղրամիսն էին նշում։
12 Նավի ամենաթանկ սենյակի գինը մեր օրերում 100,000 դոլարից ավել կկազմեր։
11 Միակ ճապոնացին, ով փրկվեց Տիտանիկի նավաբեկությունից, հալածանքների ենթարկվեց ու վախկոտ անվանվեց՝ մյուս ուղևորների հետ չզոհվելու համար։
10 Պատմության մեջ ոչ մի ուրիշ օվկիանոսային նավ չի խորտակվել՝ այսբերգին բախվելով։
9 Տիտանիկը խորտակվեց 2 ժամ 40 րոպեում։
8 Այսբերգը նկատելուց հետո նավի ուղղությունը փոխելու հրամանը 30 վայրկյան հետաձգվեց։ Եթե չլինեին այս վայրկյանները, հնարավոր է, որ բախումը կանխվեր։
7 Տիտանիկի շեֆ-խոհարարն այնքան ալկոհոլ էր խմել, որ ենթադրվում է, հենց դա է օգնել նրան 2 ժամ դիմակայել օվկիանոսի սառը ջրերին, մինչև որ նրան փրկել են։
6 1997թ-ի «Տիտանիկ» ֆիլմի նկարահանման բյուջեն ավելի մեծ էր, քան նավի կառուցապատման ծախսը։
5 Երաժիշտները շարունակում էին ժամեր շարունակ նվագել, մինչ նավը սուզվում էր։
4 Նավի վրա ծխի չորրորդ աշտարակը միայն դեկորացիայի համար էր։
3 Նավի խորտակման նախորդ օրը պլանավորված՝ փրկարար նավակների գործածության փորձարկումը չեղարկվել էր։
2 Տիտանիկն այնքան մեծ էր, որ 176 տղամարդիկ թիակներով ածուխ էին նետում հնոցի մեջ։
1 Տիտանիկն իր սեփական թերթն ուներ՝ «The Atlantic Daily Bulletin»։