Իրինա Շեյքը պարծեցել է իր մարզավիճակով
LifestyleՌուս սուպերմոդել Իրինա Շեյքը, որը վեցերորդ տեղն է զբաղեցնում Maxim ամսագրի կազմած Ռուսաստանի ամենասեքսուալ կանանց վարկանիշային աղյուսակում, կարողանում է ինքն իր մասին հոգ տանել: 29-ամյա գեղեցկուհին հետեւում է իր մարզավիճակին ու մշտապես ֆիթնեսով զբաղվում: Մոդելը որոշել է Instagram-ի իր բաժանորդներին ցույց տալ մարզումների լուսանկարը, որում երեւում է, թե ինչպես է նա յոգայի վարժություն անում:

«Պարապմունքները երբեք այդքան ուրախ չեն անցել, որքան հիմա»,- ստորագրել է Իրինան իր լուսանկարը:
