«Նասդաք Արմենիա»-ում ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել
Economics«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում նոյեմբերի 25-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել:
ԱՄՆ դոլարի առաջարկը կազմել է 481.75 դրամ, պահանջարկը` 480.00 դրամ: Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում նույնպես գործարքներ չեն կատարվել:
Նոյեմբերի 1-17-ը հայաստանյան ֆոնդային բորսայում գործարքներ չեն կատարվել: Նոյեմբերի 18-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 481.00 դրամ, նոյեմբերի 19-ին` 482.75 դրամ, իսկ նոյեմբերի 20-24 -ը ֆոնդային բորսայում գործարք չի կատարվել: