Ինչպես դեմքին առողջ գույն հաղորդել
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հոգնած դեմք, անգույն մաշկ, կապտուկներ աչքերի տակ. սրանք սովորական հետքեր են, որոնք կյանքը թողնում է կնոջ դեմքին։ Ձեր դեմքին փայլ կհաղորդեն սովորական դիմակները, որոնք կարելի է հանգիստ պատրաստել տնային պայմաններում։ Գլխավոր բաղադրիչները՝ կաթնաշոռ, կեֆիր, մեղր, գազար, ձվի սպիտակուց, օսլա, ձիթապտղի յուղ և կիտրոնի հյութ։
Կաթնաշոռով դիմակ դեմքի համար. իդեալական է չոր մաշկի համար։ Խառնեք 1 թեյի գդալ կեֆիրը, 1 թեյի գդալ կաթնաշոռը, կես թեյի գդալ մեղրը։ Քսեք դեմքին մերսող շարժումներով, լվացեք 15-20 րոպե հետո տաք ջրի մեջ թրջած բամբակով։
Գազարի դիմակ ձիթապտղի յուղով. Խորհուրդ է տրվում յուղոտ մաշկի համար։ Խառնեք քերիչով անցկացրած 1 ճաշի գդալ գազարը, 1 թեյի գդալ ձիթապտղի յուղը, 1 ձվի սպիտակուցը և մի քիչ օսլա։ Քսեք մաքուր մաշկի վրա 15-20 րոպեով։ Մաքրեք դիմակը տաք ջրում թրջած բամբակով։ Կատարեք պրոցեդուրան ամիսը 2-3 անգամ։
Կիտրոնով դիմակ. կոմբինացված և յուղոտ մաշկի համար։ Սնուցում է մաշկը վիտամիններով, հաղորդում փայլ, վերականգնում առողջ գույնը։ Խառնեք 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ մեղր։ Քսեք դեմքին մերսող շարժումներով։ Լվացեք 15-20 րոպե անց սառը ջրով։