Առայժմ փորձում եմ դիմանալ և պայքարել. Մանվել Խաչատրյանը՝ թատերական կյանքի, «Թիվ 5» խմբի և ընտանիքի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը այսօր զրուցել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, նախկին «Թիվ 5» խմբի երգիչ Մանվել Խաչատրյանի հետ:
-Մանվել, առաջինը կցանկանայի տեղեկանալ Ձեր այս շրջանի զբաղվածության մասին,գիտեմ, որ թատրոնում բավականին ակտիվ եք գործում, մի փոքր կպատմե՞ք:
- Թատրոնը, այսպես ասած, իմ երկրորդ տունն է: Այստեղ զբաղվածությունս շատ մեծ է, խաղում եմ գրեթե բոլոր խաղացանկերում՝ կերտելով հիմնականում կենտրոնական դերեր: Թատրոնի մեր խմբով վերջերս վերադարձանք Մոսկվայից, որտեղ ներկայացրեցինք «Страсти по ревизору» ներկայացումը, որի բեմադրիչն է Ալեքսանդր Գրիգորյանը: Շատ լարված ու պատասխանատու հյուրախաղ էր, քանի որ ներկայանում էինք մոսկովյան հանդիսատեսին եւ նրանց «զարմացնելը» այդքան էլ հեշտ բան չէ, բայց կարեւորը արժանացանք բարձր գնահատականի եւ այդպիսով մեր թատրոնը հայերի պատիվը բարձր պահեց ՌԴ-ում: Մեր այնտեղի գործունեությունը լուսաբանվեց Ռուսաստանի կենտրոնական ալիքներով եւ «Культура» հեռուստաալիքով, ինչը իմ երազանքն էր: Դե իսկ հետագա թատերական պլանների մասին չեմ խոսի, որ աչքով չտան (ծիծաղում է):
-Որքանով հասկացա, դուք նաեւ մանկական ներկայացումներում եք հանդես գալիս,երեխաների համար աշխատելը հե՞շտ է, թե դժվար:
- Առհասարակ, դերասանի մասնագիտությունը շատ դժվար է: Այն համեմատվում է տիեզերագնացի մասնագիտության հետ, քանի որ լարվածությունը նույնն է: Իսկ երեխաների համար աշխատելը ավելի դժվար է, երեխան միանգամից զգում է «ֆալշը» եւ չի ներում, չի հանդուրժում: Նրանց հետ պետք է լինել մաքսիմում անկեղծ:
Շարունակությունը՝ այստեղ: