Կամո Սեյրանյանը բացահայտում է ընկերոջը նվիրված տեսահոլովակի մանրամասները
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Կամո Սեյրանյանը մոտ օրերս կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որն իր համար հատուկ նշանակություն եւ կարեւորություն ունի՝ դուդուկահարը նոր կատարումն ու տեսահոլովակը նվիրում է ընկերոջ հիշատակին.
«Երկու տարի առաջ 50 տարեկան հասակում կյանքից հեռացավ իմ լավագույն ընկերը, ով մեծատառով, սրտացավ, հոգատար, կարեկից մարդ էր, նրա նման մարդիկ մեր օրերում շատ քիչ կան: Արդեն երկու տարի է անցել, բայց նրա մահվան հետ ես եւ իր ընտանիքը չենք հաշտվում, ուստի ես ու նրա ընտանիքը որոշեցինք ի հիշատակ ընկերոջս այս աշխատանքն իրականացնել»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց դուդուկահարը:
«Հուշեր»՝ այսպես է կոչվում Կամո Սեյրանյանի նոր կատարումը, որի ստեղծման համար, նրա խոսքերով, բավականին երկար է աշխատել. «Այս կատարման համար սովորական գործիքավորում չենք կատարել, բավականին երկար ենք աշխատել: Երաժշտության հեղինակը ընկերս է՝ Արմեն Ալեքսանյանը, գործիավորումն իրականացրել է Կարեն Անանյանը, ի դեպ, այն արված է սիմֆոնիկ նվագախմբի համար: Պետք է նշեմ, որ այս կատարման ձայնագրության օրերին Հայաստանում էին գտնվում արտասահմանցի, աշխարահահռչակ երաժիշտ ընկերներս՝ շեփորահար մեքսիկացի Ռամոն Ֆլորենսը եւ հարվածային գործիքներ նվագող Արչի Պենան, ովքեր նվագակցեցին եւ մասնակցեցին ինձ համար այս կարեւոր աշխատանքին: Նրանք իսկապես շատ տաղանդավոր երաժիշտներ են, օրինակ Արչի Պենան ունի երեք գրեմմի, աշխատել է հայտնի երգչուհի Շակիրայի հետ, իսկ Ռամոնը աշխարհի մեծ բենդերում է աշխատել, նա համագործակցել է Լուիս Միգելի, Յանիի հետ: Այս կատարման համար իր մասնակցությունն է ունեցել նաեւ գիթառահար Կարո Սարաֆյանը»,- նշեց Կամո Սեյրանյանը:
Շարունակությունը՝ այստեղ: