Բնական միջոց՝ մրսածության դեմ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Կիտրոնի բնական յուղն ունի վնասակար միկրոօրգանիզմների վնազեցման կարողություն։ Կիտրոնի յուղով արոմաթերապիան դրական ազդեցություն է ունենում ընդհանուր առողջության վրա։ Կիտրոնի բույրը բարելավում է կենտրոնացումը և տրամադրությունը։
Կիտրոնի յուղով ինհալացիան կօգնի մրսածության դեպքում և կբացի խցանված շնչուղիները։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• 5 կաթիլ կիտրոնի յուղ
• 1 ճաշի գդալ ծովային աղ
• Ջուր։
Պատրաստման եղանակը
Եռացնել մոտ 1լ ջուր և սպասել, որ մի փոքր հովանա և ջերմությունը տանելի լինի։ Շատ տաք ջրով ինգալացիան կարող է վտանգավոր լինել։ Ավելացնել 1 ճաշի գդալ ծովային աղը և 5 կաթիլ կիտրոնի յուղը։ Դեմքը պահել տարայի վրա և գլուխը ծածկել սրբիչով։
Օրվա ընթացքում 3 անգամ կատարելով այս արոմաթերապիան՝ կազատվեք մրսածությունից։
Ինգալացիայից հետո խորհուրդ է տրվում մնալ տաք սենյակում նվազագույնը 30 րոպե։