Կառավարությունը Սիսիանի բազմաբնակարան շենքերի վերանորոգման համար հատկացրեց 30 մլն դրամ
EconomicsՀՀ կառավարությունը մարզերի խնդիրների լուծման նպատակով հատկացրեց նոր միջոցներ: Մասնավորապես, կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացվեց լրացուցիչ 28 մլն դրամ՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ա. Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի վերանորոգման նպատակով: Երաժշտական դպրոցի վերանորոգման նպատակով կառավարության նախկինում ընդունած որոշմամբ գումար էր հատկացվել, սակայն աշխատանքներն ավարտին հասցնելու և դպրոցը շահագործման հանձնելու նպատակով անհրաժեշտ էին լրացուցիչ միջոցներ:
Մեկ այլ որոշմամբ էլ 30 մլն դրամ հատկացվեց նույն մարզի Սիսիան համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման նպատակով: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի խոսքով, վերոնշյալ խնդիրը կարճ ժամկետում չլուծելու պարագայում անհրաժեշտություն կառաջանա ներդնել առավել մեծ ֆինանսական միջոցներ:
Երիցյանը նշեց, որ այս այս երկու հարցերն էլ բարձրացվել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ նոյեմբերի 21-ին Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ: