Հայաստանը կներկայացնի բնապահպանության վերաբերյալ Ազգային ծրագիրը COP21-Կլիմայի համաշխարհային գագաթնաժողովին
SocietyՀայաստանը բարձր մակարդակով կմասնակցի դեկտեմբերի սկզբին Փարիզում կայանալիքՄԱԿ-ի COP21-Կլիմայի համաշխարհային գագաթնաժողովին եւ կներկայացնի մշակած Ազգային ծրագիրը:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի գնահատմամբ, կարեւոր է թե՛ գագաթնաժողովը, թե՛ այնտեղ ներկայացվելիք ազգային ծրագրերը: Համաձայն ծրագրի, Հայաստանը պարտավորվում է, որպ եսզի մինչեւ 2050 թվականը մեկ շնչին ընկնող ջերմոցային արտանետումները չգերազանցեն ներկայիս 2-2,4 միլիոն տոննան: «Ազգային ծրագրի համաձայն 2050 թվականից հետո կառավարությունը քայլեր է ձեռնարկելու, որպեսզի մեկ շնչին բաժին հասնող ջերմոցային արտանետումները նվազեն մինչեւ 2 միլիոն տոննա»,- ասաց Արամայիս Գրիգորյանը` հավելելով, որ համեմատության համար եվրոպական երկրներում մեկ շնչին բաժին հասնող ջերմոցային արտանետումները կազմում են մինչեւ 6 միլիոն տոննա:
Խոսելով COP21-Կլիմայի համաշխարհային գագաթնաժողովի քարտուղարության ներկայացրած առաջարկությունների մասին, Գրիգորյանն ասաց, որ մտահոգություն կա այն առնչությամբ, որ ոչ բոլոր երկրները կընդունեն դրանք եւ իրականում գագաթնաժողովը չի ունենա այն արդյունքը, որին սպասում են մասնակից երկրները: «Կան զարգացած երկրներ, կան զարգացող երկրներ, որոնք գուցե չկարողանան կատարել այդ առաջարկությունները եւ արդյունքում կստացվի այնպես, որ ջերմաստիճանի փոփոխությունը կունենա շեղումներ: Այսօր նախատեսվում է, որ իրականացվելիք միջոցառումները պետք է նպաստեն, ո ր համաշխարհային տաքացումները նվազեն 2 աստիճանով, սակայն եթե առաջարկությունները չպահպանվեն, շեղումները կբերեն կլիմայի վերաբերյալ լուրջ տատանումների»,- ասաց Գրիգորյանը` հավելելով, որ այդ առնչությամբ երկրները պետք է լինեն աչալուրջ եւ լուրջ ուշադրություն դարձնեն կլիմայական փոփոխությունների վերաբերյալ ահազանգերին եւ քայլեր մշակեն: