Կնոջ մարմնի ո՞ր մասին են տղամարդիկ ամենից շատ ուշադրություն դարձնում (լուսանկարներ)
LifestyleԿնոջ մարմնի ո՞ր մասին են տղամարդիկ ամենից շատ ուշադրություն դարձնում: Այդ որոշելը դժվար չէ, հատկապես, եթե նրա կողքին գրավիչ էակ է:
Ընդունված է համարել, որ տղամարդը նախ նայում է կնոջ կրծքին, այնուհետեւ հետույքին, իսկ հետո՝ մարմնի մնացած մասերին:
Սակայն հայտնի է, որ բրիտանացի գիտնականները երբեք չեն դադարում մտածել: Մեծ Բրիտանիայի հետազոտողները հազար տղամարդու շրջանում հարցախույզ են անցկացրել եւ հստակեցրել, որ կանացի կուրծքը երրորդ տեղն է զբաղեցնում տղամարդկանց հայացքը գրավելու առումով, իսկ հետույքը նույնիսկ առաջին հնգյակում չի ներառված: Առաջին տեղում աչքերն են, երկրորդ հորիզոնականում՝ ժպիտը, իսկ հետո կուրծքն է, վարսերը, կազմվածքը:
Ամերիկյան մասնագետները, սակայն, իրենց բրիտանացի գործընկերների հետ համամիտ չեն: Նրանք սեփական հետազոտությունն են անցկացրել՝ ապացուցելով, որ կնոջ դեմքը վերջինն է, որի վրա կանգ է առնում տղամարդու հայացքը: Ամերիկացիները հաստատել են, որ կնոջը հանդիպելիս տղամարդու հայացքը հիմնականում վազում է կրծքի, իրանի եւ ազդրերի շրջանում: