«Անելիք բանկ»-ի իրավաբանի սպանության մեջ կասկածվողը բանկի հաճախորդ է եղել
Society«Անելիք բանկ»-ի իրավաբան Հ.Աթանյանի սպանության կասկածանքով նոյեմբերի 25-ին է Մ.Պողոսյանը,- տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։
Orer.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ բանկի իրավաբանի սպանությունը տեղի էր ունեցել Երևանում՝ նոյեմբերի 24-ի երեկոյան: Նախնական տվյալներով՝ Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ նրա թիկունքի ուղղությամբ կրակոց է արձակվել որսորդական հրացանից, որի հետևանքով ստացած վնասվածքներից Հ.Աթանյանը տեղում մահացել է, իսկ առերևույթ հանցագործություն կատարած անձը հրացանը դրել է տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկում, նստել ղեկին և հեռացել։
Հանցագործության կատարման գործիք հանդիսացած որսորդական հրացանն առգրավվել է։ Ստացվել և օրենքով սահմանված կարգով զննության են ենթարկվել դեպքի վայրում գործող տեսախցիկների տեսագրությունները։ Նա հանդիսացել է այն բանկի հաճախորդը, որտեղ աշխատել է Հ.Աթանյանը։
Նախնական տվյալներով՝ 54-ամյա տղամարդը բանկի հետ ունեցել է գույքային վեճ, ինչի կապացությամբ նախկինում մի քանի անգամ հանդիպել է բանկի իրավաբանական վարչության պետին: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեպքի օրը՝ բանկում, որից ժամեր անց տեղի է ունեցել սպանությունը։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն