Ինչպես տարբերակել այն աղջիկներին, որոնց վրա պետք չէ ժամանակ վատնել
LifestyleՏղամարդի՛կ, ուշադիր եղեք: Երբ սերը փակում է աչքերը, չես նկատում, որ ընկերուհուդ «գլխում խավարասերներ են»:
Ինչպե՞ս տարբերակել իգական սեռի այն ներկայացուցիչներին, որոնց վրա պետք չէ ժամանակ վատնել:
Սովորաբար այդպիսի կանանց կարելի է բացահայտել շփման առաջին շաբաթվա ընթացքում, եթե, իհարկե, ուշադիր հետեւեք, թե ինչ է նա անում եւ ինչ է խոսում:
Աղջիկը, ով փորձում է տղամարդուց որքան հնարավոր է շատ գումար վերցնել, մշտապես խոսելու է այն մասին, որ նրան չի գոհացնում իր նյութական վիճակը. փոքր աշխատավարձ, մեծ վարկ, նոր կոշիկներ են անհրաժեշտ, իսկ փող չկա եւ այլն: Ի դեպ, նա այդ ասում է յուրաքանչյուր հանդիպման ընթացքում:
Նա մշտապես «նյու» լուսանկարներ է տեղադրում սոցիալական կայքերում եւ երգում կարաոկեներում:
Խոսում եւ հպարտանում է նրանով, որ շարունակում է շփվել իր բոլոր նախկինների հետ: Կարող է ժամերով համբուրվել, տղամարդուն թույլատրել ձեռք տալ՝ որտեղ պատահի, բայց դրա հետ մեկտեղ մի քանի ամիս շարունակ սեռական հարաբերությունների առաջարկին պատասխանել, որ դրա համար դեռեւս վաղ է:
Շատ հարցեր է տալիս նախկին ընկերուհիների վերաբերյալ, հետաքրքրվում այն ամենով, ինչը թեկուզ փոքր-ինչ կապված է նրանց հետ:
Երկրորդ հանդիպման ժամանակ իբրեւ թե կատակով ասում է, որ ձեզանից գեղեցիկ երեխաներ կծնվեն: Ցանկացած նկատողության, որը նրան դուր չի գալիս, կարող է այսպես պատասպանել. «Այդ դեպքում գուցե լավ կլինի բաժանվե՞նք»:
Հանդիպման է գալիս ընկերուհու հետ եւ չի զգուշացնում այդ մասին, իսկ հանդիպման ընթացքում մեծ մասամբ նրա հետ է շփվում: Երեկույթի ընթացքում ավելի շուտ է հարբում, քան մյուս հյուրերը հասցնում են հանել կոշիկները:
Երբեք ձեռքից բաց չի թողնում հեռախոսն ու անընդհատ ստուգում է, նույնիսկ երբ սուպերմարկետում եք: