Հետաքրքիր փաստեր շպրոտի մասին (լուսանկարներ)
LifestyleՇպրոտը` ձեթի մեջ, սեղանների ամենահայտնի ուտեստն է : Այս համը հիշում ենք մանկությունից, սակայն սերը դեպի շպրոտը մնացել է անփոփոխ:
Ամենասկզբում շպրոտի պահածոներ պատրաստվել են բալթիական շպրոտից, որից հետո սկսվել է տարբեր տեսակի մանր ձկների պահածոյացումը: ԽՍՀՄ-ում շպրոտը անփոխարինելի ուտեստն էր տոնական սեղանների:
Մեկ տուփ շպրոտն արժեր 1ռ. 80 կոպեկ: Տնային տնտեսուհիները զանազան բուտերբրոդներ էին պատրաստում շպրոտից:Շպրոտն ունի ձմեռային և ամառային փաթեթավորում:Ամռանը, երբ ձուկը գտնվում է տաք ջրում, այն ավելի քիչ է շարժվում ու յուղ է հավաքում: Այս դեպքում նրան տուփի մեջ տեղավորում են փորը դեպի վերև: Ձմռանը ձկներին դասավորում են մեջքը դեպի վերև:
Ի դեպ, նրանք, ովքեր սիրում են յուղոտ և ձկնկիթով շպրոտ, ապա պետք է ուշադրություն դարձնեն պահածոյացման ամսաթվին: Աշնանը բռնված ձուկն ավելի յուղոտ է:
Շպրոտի պահպանման ժամկետը 24 ամիս է: Բացված տուփը պետք է սառնարանում պահել երեք օրից ոչ շատ: