Անցած գիշեր նկատվել է հրադադարի խախտումների նվազում. ԼՂՀ ՊՆ
SocietyՀակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները նոյեմբերի 26-ին և լույս 27-ի գիշերն անհամեմատ նվազել են: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: