Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր առավել հաջողակ կլինեն 2016 թվականին
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Հրե Կարմիր Կապիկի տարին խոստանում է լինել անակնկալներով և հրաշալի ձեռքմերումների հարուստ տարի:
Կապիկը՝ զվարճանք և անխոհեմություն է, բայց դրա հետ մեկտեղ՝ ընկերասիրություն և բարենպաստություն, ինչպես նաև անելանելի վիճակից ելք գտնելու ընդունակություն: 2016 թվականին այս հատկանիշներով մարդկանց հաջողություն է սպասվում: Իսկ կենդանակերպի ո՞ր նշաններն են առավել հաջողակ լինելու Կապիկի տարում:

3 Խոյ
2016 թվականին Խոյերը ակտիվորեն կշարունակեն այն գործընթացը, որը սկսել են դեռ այս տարի: Նրանց անսահման համառությունը՝ մի փոքր հիմարության հետ, այս անգամ դրական արդյունք կբերի: Մտքի պարզությունը և իրենց տեսակետի հիմնավորման կարողությունը, Խոյերի կողմնակիցների թիվը կավելացնի, և նրանք չեն էլ հասցնի նկատել, թե ինչպես դարձան խոշոր ձեռնարկության կառավարիչ, կամ էլ նոր, ավելի գայթակղիչ պաշտոնի առաջարկ կստանան: Խոյերի հաղթաթուղթը խմբերում կազմակրպչական աշխատանք անելու և խմբերին կառավարելու, վերահսկելու ունակությունն է, դա նշանակում է, որ Խոյերին հատկապես հաջողություն է սպասվում թիմային աշխատանքում: Հրե Կապիկի տարին Խոյերի համար զարգացման սկիզբ կլինի, և եթե մինչև այդ նրանք համառորեն առաջ էին գնում քայլերով, ապա 2016 թվականից սկսած նրանք կսկսեն թռիչքներով առաջ շարժվել:

2 Ձկներ
Չի կարելի ասել, որ այս ընթացքում Ձկները կդառնան ճակատագիր որոշողներ և կառավարիչներ, բայց իրենց վրա աշխատելու արդյունքում ստացած առաջընթացը, զարգացումը, որը սպասվում է Ձկներին 2016-ին, անխոս ուշադրության և հարգանքի է արժանի: Արդեն տարվա սկզբին Ձկները կարթնանան, ասես երկար քնից հետո, և գործելու ու զարգանալու պահանջ կզգան, ի դեպ ինչպես ֆիզիկական և հոգևոր, այնպես էլ մտավոր ոլորտի զարգացման: Այդ ընթացքում հնարավոր է, որ Ձկներն անընդհատ պաշտոններ և աշխատանք փոխեն: Ամեն ինչի պատճառը Ձկների մեջ եղած անզուսպ կրակն է, որն այրվում է նրանց ներսում: Իրենց ներկա վիճակից դժգոհ լինելը, մեծ դեր կխաղա առաջ գնալու հարցում, և Ձկները պատրաստ կլինեն սարեր շուռ տալ: Ի դեպ, ցանկությունից բացի, նրանք նաև հնարավորություններ կունենան ինքնահաստատվելու: Առավել հաջողությունների ձկները կարող են հասնել ինտելեկտուալ ոլորտում, ստեղծագործական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ կբացվեն նրանց հնարավորությունները և կնկատվեն շատերի կողմից:

1 Ջրհոս
Իսկ թե ո՞վ պետք է անպայման զբաղվի կարիերայի զարգացմամբ մյուս տարի՝ դա Ջրհոսն է: Քանի որ հենց այս նշանի ներկայացուցիչների մոտ Կապիկի տարին հաջողված կլինի քան երբևէ: Կլինի զգացողություն, որ նրանց մոտ ամեն ինչ ինքն իրեն է ստացվում: Ջրհոսները դեպի իրենց կձգեն գումար և ներդրումներ, կձգտեն ստեղծել իրենց սեփական գործը, քանի որ նրանց գլուխը լի կլինի նոր և օրիգինալ մտքերով, որոնք անհապաղ իրականացում կպահանջեն: Ջրհոսները կձգտեն անկախության, կազատվեն ուրիշների ազդեցությունից, որպեսզի ավելի մեծ հաջողությունների հասնեն: Աստղերը ջրհոսներն խոստանում են հաջողություն այն ոլորտում, որտեղ անհրաժեշտ են ճշգրիտ հաշվարկներ: Այդպիսի անհատներին մի քանի ամսից սպասվում է լավ ներդրում բիզնեսում՝ նրանք կգտնեն ներդրողներ և հովանավորներ, Կապիկի տարում Ջրհոսները կլինեն պերճախոս և համոզիչ:
