Արմինկայի որդու հուզիչ անակնկալը մայրիկին
LifestyleԱրմինկան նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում եւ իր երկրպագուներին տեղեկացրել, թե ինչ հաճելի է անակնկալ է նրան մատուցել որդին՝ Ալեքսը։

«Ամենավհատված պահիդ, երբ հերթական անգամ շուրջդ ամեն բան գորշ է ու անգույն, մեկ էլ քեզ է մոտենում կյանքիդ ամենագլխավոր մարդն ու ասում` մաաաամ, երգ եմ գրել քեզ համար.........
Ու այդժամ սթափվում ես ու հասկանում, որ չէ, իզուր չի ապրելդ...
Հ.Գ. Իսկ նոտաներ գրել` ասաց, որ սովորել է մուլտիկից, քանի որ երաժշտության չի հաճախում»,- լուսանկարի ուղեկցող մեկնաբանության մեջ գրել է հայտնի երգչուհին։