Գյումրու քաղաքապետարանն այս տարի կհրաժարվի ամանորյա ճոխ հյուրասիրությունից
SocietyԳյումրու քաղաքապետարանն այս տարի կհրաժարվի ամանորյա ճոխ հյուրասիրությունից: Հանրապետության երկրորդ քաղաքն անցած տարի ամանորյա միջոցառումների համար համայնքային բյուջեից հատկացրել էր 11 մլն դրամ, սակայն, այս տարի այդ գումարը գրեթե կիսով չափ կրճատվելու է:
Նման որոշումը նոյեմբերի 27-ին կայացրեց Գյումրու ավագանին՝ հերթական նիստի ժամանակ: Ավաանու անդամներին ներկայացնելով օրակար•ային այս հարցը` քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը տեղակացրեց, որ այս տարի քաղաքապետարանի կողմից իրականացվելիք ամանորյա միջոցառումների կազմակերպման ու անցկացման համար նախատեսված է ծախսել 6 մլն դրամ: Այդ գումարի շրջանակներում ամանորյա տոնական փաթեթներ կսատանան մանկապարտեզների, մանկատների սաները, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:
Քաղաքում այս տարի էլ հրավառություն կլինի, որի համար կծախսվի 1 մլն դրամ: Սամվել Բալասանյանը նշեց, որ կլինի նաև հյուրասիրություն, բայց ոչ անցած տարիների նման ճոխ, իսկ ավելացած գումարը նախատեսվում է ծախսել ավելի նպատակային:
«Ամանորյա ճոխ հյուրասիրությունը, որը կատարվում էր ամեն տարի, չենք ունենալու, փոխարենը ես հաջորդ ավաանու նիստի ժամանակ կառաջարկեմ ավելացված ումարն ուղղել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին, որը հնարավորություն կտա բնակարան գնել բազմազավակ, տնակի մեջ գտնվող 1 ընտանիքի, իսկ այդ հյուրասիրությունը կանենք քաղաքապետարանում. կշնորհավորենք իրար, կպարգևատրենք, բայց ոչ ճոխ ռեստորանային համալիրներում»,-ավելացրեց քաղաքապետը:
Արմենուհի Մխոյան