Որոշվում է Պոլսո հայոց պատրիարքի համար խնամակալ նշանալելու հարցը
SocietyԹուրքիայի մի քանի հայ քաղաքացիներ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդության պատճառով խնամակալություն սահմանելու հայցով դիմել են դատարան:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, հայցում նշվում է, որ հայոց պատրիարքը 9 տարի է` մտավոր տկարության եւ հիվանդության պատճառով ի վիճակի չէ գիտակցել իր դրությունը եւ շահերը, եւ նրան խնամակալ է հարկավոր:
Որպես խնամակալի թեկնածու առաջարկվել է պատրիարքի մայրը` Մարի Մութաֆյանը, որը 2008 թվականից խնամում է որդուն հիվանդանոցում: Նշվում է, որ մեկ այլ մարդ կարող է խնամակալ նշանակվել միայն Մարի Մութաֆյանի հրաժարվելու դեպքում:
Մեսրոպ Մութաֆյանը Պոլսո հայոց պատրիարք է ընտրվել 1998 թվականին: 2008 թվականի հուլիսից հիվանդության պատճառով նա ի վիճակի չէ շարունակել պարտականությունները: Պոլսո հայոց պատրիաքրի փոխանորդ է նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: