Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Առողջապահական ԾԻԳ-ի տնօրենը փաստեր է ներկայացրել անվճար զանգվածային սքրինինգային ծրագրի մասին

Interview

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Առողջապահական ԾԻԳ-ն իրականացնում է ազգաբնակչության համար անվճար զանգվածային սքրինինգային ծրագիր, որի շահառու է հանդիսանում հանրապետության 30-68 տարիքային խմբի բնակչությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյան ը։

-Պարոն Զուլոյան, Ծրագրերի իրականացման գրասենյակները երկար տարիներ է, ինչ տարբերզարգացման ծրագրեր են իրականացնում Հայաստանում: Հայտնի է, որ երբեմն տարաբնույթգնահատականներ են հնչում ծախսվող միջոցների արդյունավետության վերաբերյալ, վերջինըորոշ պատգամավորների ելույթներն էին նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի արտահերթ նիստիընթացքում: Խնդրում եմ ներկայացնել Ձեր կարծիքը ԾԻԳ-երի գործունեության վերաբերյալ:

-Նախ և առաջ, կցանկանայի նշել, որ ծրագրերի իրականացման գրասենյակների ստեղծման նպատակն է եղել միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող բարեփոխումների և զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացումը: Առողջապահական ԾԻԳ-ի օրինակով կարող եմ ասել, որ այն ստեղծվել է 1997թ.-ին, երբ նախկին խորհրդային առողջապահական համակարգը քայքայվել էր, իսկ նորը դեռ չէր ձևավորվել: Ուստի, խիստ անհրաժեշտություն էր առաջացել արագ հաղթահարել անցումային դժվարությունները և վերականգնել բժշկական ծառայությունների մատչելիությունը` ապահովելով ազգաբն ակչության բժշկական սպասարկումն ինչպես առաջնային, այնպես էլ հիվանդանոցային օղակներում, քանի որ առողջապահական ծառայությունների պահանջարկը կրում է մշտական բնույթ և չի կարող հետաձգվել:

Այդ տարիների ընթացքում մենք արձանագրել ենք էական ձեռքբերումներ, մասնավորապես, Հայաստանն առաջիններից է ԱՊՀ երկրների շարքում, որտեղ հիմնադրվել է ընտանեկան բժշկության ինստիտուտը, և որը այսօր սպասարկում է երկրի ազգաբնակչության շուրջ 60 տոկոսը: Ծրագրերի շրջանակներում մասնագիտացել են շուրջ 3500 ընտանեկան բժիշկներ և բուժքույրեր: Մշակվել են ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների մատուցման 140-ից ավելի գործնական ուղեցույցեր: Կառուցվել, վերակառուցվել և հագեցվել են բժշկական սարքավորումների միօրինակ հավաքածուներով 170-ից ավելի համայքային բուժհաստատություններ:

-Լավ, իսկ ի՞նչ է կատարվել հիվանդանոցային ծառայությունների արդիականացմանուղղությամբ, քանի որ մամուլում, պարբերաբար, լուսաբանվում են անմխիթար վիճակումգտնվող հիվանդանոցներ, իսկ ազգաբնակչությունը դժգոհում է սպասարկման որակից:

-Ուշադրությունից զուրկ չի մնում նաև հիվանդանոցային օղակը: 2000-ական թվականների սկզբին Երևան քաղաքում ստեղծվել են հիվանդանոցային համալիրներ, իսկ մարզային օղակում ամբողջությամբ վերակառուցվել են 12 բազմապրոֆիլային, երկրորդային մակարդակի բժշկական ծառայություններ մատուցող բուժհաստատություններ, և նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ կառուցվել են 2 նոր բժշկական կենտրոններ` Գյումրիում և Մեղրիում:

Վերոնշյալ բոլոր բժշկական կենտրոնները հագեցվել են արդի, միջազգային չափանիշներին համապատասխանող բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Գյումրիում ստեղծվել է սրտային ինվազիվ թերապիայի մարզային առաջին բաժանմունքը: Արմավիրում և Գավառում հիմնադրվել են հեմոդիալիզի ծառայությունները: Ընդլայնվել են էնդոսկոպիկ վիրաբուժական միջամտություններ իրականացնելու հնարավորությունները: Արդյունքում, ստեղծվել են համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք տեղում որակյալ, մատչելի և ժամանակակից ախտորոշիչ ու բուժական ծառայություններ են մատո ւցում շուրջ 800 հազար մարզային բնակչությանը` իրենց բնակավայրերին մոտ:

Ընդգծեմ, որ սահմանափակ ռեսուրսների առկայության պարագայում` առաջնահերթ արդիականացման ենթակա բժշկական հաստատությունները որոշելիս, ՀՀ կառավարությունը հաշվի է առնում հիվանդանոցի սահմաներձ լինելը, հեռավորությունը Երևան քաղաքից, սպասարկվող բնակչության թվաքանակը և մարզում այլ արդիականացված կենտրոնների առկայությունը:

-Իսկ ի՞նչ ծրագրեր են իրականացվում ներկայում:

- Մինչև ընթացիկ ծրագրերին անդրադառնալը, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Առողջապահական ԾԻԳ-ի բոլոր նախկին տնօրեններին` Սուսաննա Հայրապետյանին, Սերգեյ Խաչատրյանին, Գուրգեն Դումանյանին, ինչպես նաև մեր թիմի անդամներին, որոնց արդյունավետ աշխատանքի և ստեղծած ներուժի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք կյանքի կոչել ընթացիկ ծրագրերը:

Ներկայում, առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում, մենք իրականացնում ենք ազգաբնակչության համար անվճար զանգվածային սքրինինգային ծրագիր` ուղղված արգանդի պարանոցի քաղցկեղի, գերճնշման և շաքարային դիաբեթի վաղ հայտնաբերմանը: Ծրագրերի շահառու է հանդիսանում ՀՀ տարածքի 30-68 տարիքի ազգաբնակչությունը: Հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացվել է ՊԱՊ թեստի ավելի քան 40 հազար, արյան մեջ գլյուկոզի քաղցի շուրջ 155 հազար և զարկերակային գերճնշման 220 հազար հետազոտություն:

Օգտվելով առիթից` ևս մեկ անգամ հորդորում եմ ակտիվորեն մասնակցել հետազոտություններին և կրկնում եմ, որ սքրինինգի շրջանակներում իրականացվող բոլոր հետազոտություններն անվճար են:

Այս պահին, ընթանում են Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի արդիականացման աշխատանքները, որտեղ կտեղակայվի նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող` Ոսկրածուծի փոխպատվաստման և բարձր դոզային քիմիաթերապիայի բաժանմունքն ու ցողունային բջիջների լաբորատորիան:

Շարունակվում է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը: Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսված է 2016 թվականի առաջին կիսամյակում: Մեկնարկել են նաև Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման և Սևան քաղաքում նոր հիվանդանոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացները:

-Փաստորեն, Առողջապահական ԾԻԳ-ի հիմնական գործառույթները մարզերում են, իսկ ինչպե՞սէ իրականացվում համագործակցությունը մարզային և ՏԻՄ կառույցների հետ և ավելիարդյունավետ չի լինի արդյոք միջոցները տրամադրել մարզերին:

-Սկզբունքորեն դեմ չլինելով մարզային և ՏԻՄ կառույցների անմիջական ընդգրկվածությունը ծրագրերի իրականացման գործընթացում ավելացնելու առաջարկին` պետք է նկատեմ, որ ցանկացած բարեփոխման կամ զարգացման ծրագրի իրականացումը պահանջում է լրջագույն մարդկային և գիտական ներուժ, քանի որ ԾԻԳ-երի կողմից իրականացվող ծրագրերը հաճախ նորարական և բացառիկ են մեր հանրապետության համար, և այն պոտենցիալը, որը եղել է խորհրդային տարիներին, ներկայում գրեթե սպառվել է, ինչպես նաև այդ տարիներին մշակված նորմատիվային փաստաթղթերը հնացել են և չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին:

Առողջապահական ԾԻԳ-ի օրինակով նշեմ, որ վերոնշյալ` Ոսկրածուծի փոխպատվաստման և բարձր դոզային քիմիաթերապիայի բաժանմունքն ու ցողունային բջիջների լաբորատորիան և Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը գերժամանակակից կառույցներ են, որոնց ստեղծման փորձը մինչև այժմ չի եղել Հայաստանում:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերում մարզային կառույցներում աշխատող անձանց որպեսխորհրդատու ներգրավվելուն և, առհասարակ, խորհրդատվության անհրաժեշտությանը:

-Մեր բոլոր մարզային ծրագրերն իրականացնելիս մենք սերտորեն համագործակցում ենք ինչպես մարզային և համայնքային կառույցների, այնպես էլ շահառուների հետ, որի հետևանքով ստանում ենք առավելագույն արդյունք: Ինչ վերաբերվում է խորհրդատվությանը, ապա դրա մեջ ներառված է, օրինակ, նաև շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, հեղինակային և տեխնիկական վերահսկողության աշխատանքների իրականացումը, առանց որի օրենսդրությունն արգելում է իրականացնել շինարարություն:

-Ձեր կարծիքը պետության վարկային բեռի ավելացման վերաբերյալ:

-Ես կխոսեմ առողջապահական ծրագրերի վերաբերյալ: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բազմաթիվ հետազոտություններով ապացուցվել է. չնայած նրան, որ առողջապահական կազմակերպությունների ենթակառուցվածքների որակի բարելավումը պայմանավորված է զգալի ներդրումներով, սակայն դրա չիրականացումը ավելի թանկ է նստում պետության վրա՝ վաղ մահացության, բարձր հիվանդացության, հաշմանդամության ցուցանիշների բարձրացման պատճառով: Ցավոք, մեր մարզերում դեռ կան քայքայված ենթակառուցվածքներով հիվանդանոցներ՝ հագեցած 30-35 տարվա մաշվածության սարքավորումներով: Ակնհայտ է, որ այդպիսի պայմաններում արդյունավետ բուժում չի կարող իրականացվել: Ուստի, եթե հիմա այդ ներդրումները չլինեն, ապա անհրաժեշտություն կառաջանա այն անելու հաջորդ սերունդների կողմից:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia