ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
SocietyՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են նոյեմբերի 27-ի ժամը 20.00-ի դրությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: