Ձկները գիտակցություն ունեն և հակված են ապրել «էմոցիոնալ շոկ». գիտնականներ
Lifestyle1in.am-ը գրում է.
Հետազոտությունները ցույց են տվել, որ ձկները կարող են էմոցիաներ ունենալ, իսկ նրանց օրգանիզմը սթրեսին արձագանքում է այնպես, ինչպես գիտակցություն ունեցող և ավելի բարձր կազմակերպվածությամբ կաթնասունները՝ գրում է Korrespondent.net-ը:
Այս փաստն ապացուցում է գիտնականների իրականացրած փորձը, որին ներգրավել են 6 ձկնատեսակների: Նրանց համար ստեղծել են սթրեսային իրավիճակ՝ գցելով տարբեր ջերմաստիճաններով՝ 17-35 աստիճանով ջրի մեջ: Սթրես ապրող ձկներն առավել տաք ջրով վայրեր են ընտրել, իսկ նրանց մարմնի ջերմաստիճանը բարձրացել է 2-4 աստիճանով:
Ըստ գիտնականների՝ նման արձագանք հանդիպում է միայն զարգացած ուղեղով էակների մոտ: