Խնամակալ ընտանիքներում մեծացած հանրահռչակ մարդիկ
LifestyleՁեր ուշադրությանն ենք ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցեղ այն անձանց, ովքեր իրենց մանկությունն ու պատանեկությունը անց են կացրել խնամակալ ընտանիքներում, մանկատներում:
Նշանավոր ամերիկյան կինոդերասանուհի, երգչուհի Մերիլին Մոնրոյի մայրը ուներ հոգեկան խնդիրներ, ինչի հետևանքով Մոնրոն իր մանկությունը ապրեց հարազատների տներում և տարբեր մանկատներում:
Ջեյմս Բրաունի ծնողները ամուսնալուծվեցին, երբ նա ընդամենը 10-11 տարեկան էր: Երեխայի դաստիարակությունը իր վրա վերցրեց նրա մորաքույր Ատլանտեն և Ջեյմսը տեղափոխվեց մորաքրոջ տուն:
Ջոն Լենոնի ծնողները նույնպես ամուսնալուծվեցին, երբ նա երեխա էր, իսկ 4-ամյա Լենոնի խնամակալությամբ զբաղվեց վերջինից մորաքույրը: Իննը տարեկանում Նելսոն Մանդելան կորցրեց հորը, ով մահացավ տուբերկոլյոզից, և նրա պաշտոնական խնամակալ դարձավ Ջոնգինտաբա Դալինդեբոն: Վերջինս համարվում էր աֆրիկյան Տեմբու ցեղի որբացած երեխաների խնամակալը:
Էրիկ Կլեպտոնի մայրը 16 տարեկան պատանի աղջիկ էր, իսկ հայրը 24-ամյա զինվոր Մոնրեալից, ով երբեք էլ չտեսավ իր երեխային: Էրիկը ապրել է իր տատի և նրա երկրորդ ամուսնու հետ` նրանց տանը: Էրիկի մայրը նույնպես երկրոդ անգամ ամուսնացավ և երեխային թողեց տատի խնամակալությանը: Էրիկը երկար տարիներ կարծել է, թե տատն ու պապը իր ծնողներն են:
Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել քէ Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում։ Մանկությունը և պատանեկությունը անցել է Փոլ Ջոբսի և Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որդեգրել են նրան։