Օրվա բաղադրատոմս. Աղցան «Թևնոց»
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Բաղադրամասեր՝
1 կտոր հավի ֆիլե
4 հատ ձու
4 հատ կիվի
1 հատ կանաչ խնձոր
1 հատ գազար
1 պճեղ սխտոր
1 ճաշի գդալ կիտրոնահյութ
Մայոնեզ
Պատրաստման եղանակ՝
Խաշել հավը, ձուն ու գազարը։ Հավի ֆիլեն քառակուսաձև կտրատել։ Կտրատել 2 կիվին, իսկ մյուս երկուսը թողնել զարդարելու համար։
Մատուցվող ամանի կենտրոնում բաժակ դնել։ Առաջին շերտով բաժակի շուրջ լցնել հավի միսը, կիվին, ավելացնել մայոնեզը, որի մեջ նախօրորք պետք է ճզմել սխտորը։

Հետո լցնել ձվի սպիտակուցը, գազարը, խնձորը, պատել մայոնեզով, վերջում՝ դեղնուցը։



Զարդարել կիվիներով, կենտրոնից վերցնել բաժակը ու մատուցել։
