Երևանում բնակարանների միջին գներն աճել են 0.02 տոկոսով, մարզերում՝ մնացել անփոփոխ
EconomicsԱյս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քառ.մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գներն աճել են 0.02 տոկոսով, իսկ մարզերում՝ մնացել անփոփոխ։
2015 թվականի հոկտեմբերին Երևան քաղաքի վարչական շրջաններում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի ձևավորված շուկայական միջինացված գինը Կենտրոն վարչական շրջանում հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մնացել է 428 հազար դրամ անփոփոխ մակարդակի վրա, իսկ ամեն ամեծ գնային փոփոխությունն աձանագրվել է Ավան վարչական շրջանում, որտեղ բնակարանների 1 քառ. մ մակերեսի գինը 260.8 հազարից հասել է 260.95 հազար դրամի։
2015 թվականի հոկտեմբերին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 70.0 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2015 թվականի հոկտեմբերին, 2015 թվականի սեպտեմբերի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 7.7 տոկոսով, իսկ 2014 թվականի հոկտեմբերի համեմատ՝ նվազել 2.4 տոկոսով: 2015 թվականի հոկտեմբերին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 394 բնակարան, որոնց քանակը 2015 թվականի սեպտեմբերի համեմատ աճել է 17.6 տոկոսով, իսկ 2014 թվականի հոկտեմբերի համեմատ՝ նվազել 11.3 տոկոսով:
Ըստ մարզերի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի 2015թ. հոկտեմբերին ձևավորված շուկայական միջինացված ամենաբարձր գները հետևյալ քաղաքներում են. Արագածոտնի Աշխարակ քաղաքում՝ 116 հազար դրամ (սեպտեմբերի համեմատ մնացել է անփոփոխ), Արարատի մարզի Մասիսում ՝ 115.8 հազար դրամ (անփոփոխ), Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում՝ 154.1 հազար դրամ (անփոփոխ), Գեղարքունիքի Մարտունիում՝ 107.7 դրամ (անփոփոխ), Լոռու Սպիտակ քաղաքում՝ 99.8 հազար դրամ (անփոփոխ), Կոտայքի Ծաղկաձոր քաղաքում՝ 292.4 հազար դրամ (անփոփոխ), Շիրակի Գյումրի քաղաքում՝ 109.25 հա զար դրամ (անփոփոխ), Սյունիքի մարզի Գորիսում՝ 123.1 հազար դրամ (անփոփոխ), Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում՝ 125.6 հազար դրամ (աճը՝ 100 դրամ), իսկ Տավուշի մարզի Իջևան քաղաքում բնակարանի 1 քառ. մակերեսի միջին գինը կազմել է 118.4 հազար դրամ և սեպտեմբերի համեմատ թանկացել 50 դրամով։