Մոնրեալաբնակ երգահանը ձայնագրել է 5-15-րդ դարի հայկական շարականները ժամանակակից ձևով
CultureՄոնրեալաբնակ երաժիշտ, երգահան Պետրոս Շուժունյանի` Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ստեղծագործություններն արդեն ձայնագրվել են: Դրանց հիմքում 5-15- րդ դարերի հայկական շարականներն են, որոնք ներկայացվում են ժամանակակից երաժշտական ոճով: Երգահանի չորս նոր ստեղծագործությունների ձայնագրությունը կատարվել է «Մոլինարի» լարային քառյակի հետ (Մոնրեալ, Կանադա):
«Այս ամենի միջոցով դու փաստում ես, որ եղել ես, կաս ու պիտի դեռ շատանաս, նույնիսկ եթե 10 000 կմ հեռու ես քո երկրից: Գրեթե 40 տարի է, ինչ այստեղ եմ՝ Մոնրեալում: Իմ անպարտելի հայկական երաժշտության նվիրումն է, որ օտարները գնահատում են այստեղ: Նրանք ինձ միշտ ասել են, որ մեզ պետք է, որ դու հայկական երաժշտություն գրես, որպեսզի մեր մշակույթը հարստացնես»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ասում է երաժիշտ, երգահան Պետրոս Շուժունյանը:
Նրա խոսքով՝ նման ծրագրերի իրականացումը դրսում իրականում այդքան էլ հեշտ չէ, քանի որ այդ ամենը հոգեկան և նյութական մեծ ներդրումներ են պահանջում, սակայն փաստում է, որ այս ամենն ասես հայկական մշակութային վերելքը, վերապրումը լինի արտասահմանում: «Ժողովուրդներն իրենց արվեսով են վկայում իրենց ժողովուրդ լինելը: Մենք օսմանցիների տիրապետության տակ լինելուց հետո շատ- շատ բացեր ունենք: Մեզ չեն թողել արտադրել: Մի վարկյան պատկերացրեք, եթե Կոմիտասն էլ չլիներ… Անշուշտ սովետական օրերը մեզ որակյալ թթվածին են տվել, բայց դեռ շա տ գործ կա անելու»,- նշում է Շուժունյանը:
Ձայնագրությունները հրապարակվեն 2016 թվականի ապրիլ 8-ին: