Երիտասարդը չէր հասկանում, թե ինչու է միլիոնատերը էժանագին համար պատվիրել. նրա պատասխանը տղան հիշեց ամբողջ կյանքում
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Ինչպես ասվում է՝ չի կարելի գրքերի մասին դատողություն անել կազմից, բայց, ժամանակակից աշխարհում շատ հաճախ մարդկանց մասին դատողություն են անում ըստ արտաքին տեսքի, ըստ թանկարժեք իրերի առկայության և կարգավիճակը պարզ դարձնող այլ ցուցանիշների: Առաջին հանդիպման ժամանակ մարդուն ընկալելու որոշիչ գործոն է հադես գալիս թանկարժեք հեռախոսը և բրենդային հագուստը: Արդյունքում, ոմանք խնայում են սննդի և առօրյա իրերի հարցում, բայց գնում են թանկարժեք հեռախոսներ և հագուստ, որպեսզի հաջողակ երևան:
Այս ուսուցողական պատմությունը՝ հայտնի Հենրի Ֆորդի կյանքից, ևս մեկ անգամ հիշեցնում է, թե իրականում ինչպիսի առաջնահերթություններ պետք է ունենան հասուն, հաջողակ և ինքնավստահ մարդիկ: Հենրի Ֆորդը ձգտում էր կյանում ինչ-որ կարևոր բանի հասնել, այլ ոչ թե վերջին գումարով ինչ-որ «ձևական» բան գնել: Արդյունքում նա դարձավ միլիոնատեր և նշանակալի ազդեցություն թողեց ավտոմոբիլային արդյունաբերության վրա:
Մի անգամ Հենրի Ֆորդը գործնական այցելությամբ գնացել էր Անգլիա: Այդ ժամանակ նա արդեն բավականին հայտնի մարդ էր: Նա խնդրեց օդանավակայանի տեղեկատվական բաժնի աշխատողին իր համար սենյակ պատվիրել քաղաքի ամենաէժան հյուրանոցում: Աշխատողը զարմացած նայեց Ֆորդին: Նրան թվաց, որ ճանաչել է հայտնի ինժեներին, ում մասին նյութերը բազմիցս տեսել է թերթերում, բայց ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու է նա հագել հնամաշ վերարկու և ուզում է էժան սենյակ վարձել, եթե հանգիստ կարող է իրեն թույլ տալ վարձել սենյակ ամենաթանկ հյուրանոցում և կրել թանկարժեք հագուստ…
Աշխատողը հարցրեց.
– Դուք պարոն Հենրի Ֆորդն եք, ես չե՞մ սխալվում:
– Այո, ես եմ:
Աշխատողը ևս մեկ հարց տվեց:
– Ես հաճախ են նորություններ նայում, և գիտեմ ձեր տղային, ով ամեն այցելության ժամանակ պատվիրում է ամենաթանկ սենյակները հյուրանոցների և միշտ կրում է թանկարժեք հագուստ: Ինչո՞ւ եք դուք սենյակ պատվիրում ամենաէժան հյուրանոցում և կրում եք այդ հնամաշ վերարկուն, որը ձեզանից մեծ է երևում: Դուք ինչ է, խնայո՞ւմ եք:
Հենրի Ֆորդը զայրացած պատասխանեց.
– Ես կարիք չունեմ մնալ թանկարժեք հյուրանոցում, քանի որ որտեղ էլ որ ես մնամ՝ ես Հենրի Ֆորդն եմ: Նույնիսկ ամենաէժանագին հյուրանոցում, ես միևնույնն է Հենրի Ֆորդն եմ: Իսկ իմ որդին ուղղակի երիտասարդ է, և վախենում է շրջապատի կարծիքից: Այս վերարկուն իրոք հին է, այն հագել է նույնիսկ իմ հայրը, բայց մի՞թե դա կարևոր է: Ինչի՞ս են պետք նոր և թանկ իրերը: Միշտ և ամենուր ես Հենրի Ֆորդն եմ: Ես կմնամ Հենրի Ֆորդը ցանկացած հագուստով: Իսկ մնացածը ոչ մի նշանակություն չունի…
Աշխատողը երկար հիշեց այս խոսքերը, և հավանաբար դադարեց գնահատել մարդկանց՝ ելնելով արտաքին տեսքից: