Այսօր Փաստաբանական դպրոցի 75 շրջանավարտներ ստացան արտոնագրեր
SocietyՓաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՓՊ-ի շրջանավարտների երդման արարողությունից հետո բարի երթ մաղթեց արտոնագրեր ստացած փաստաբաններին՝ կոչ անելով հավատարիմ մնալ փաստաբանի երդմանը՝ միեւնույն ժամանակ հեռու մնալով կոռուպցիոն ռիսկերից: «Փաստաբանական ինստիտուտը կարող է կայանալ միասնական լինելով»,- ասաց Ա. Զոհրաբյանը հավելելով, որ փաստաբանի պարտականությունները չի սկսվում միայն վստահորդի հանձնարարությունների կատարմամբ. փաստաբանը լուրջ դերակատարում ունի հանրության մեջ:
Հարկ ենք գտնում տեղեկացնել, որ փաստաբանի արտոնագիր ստացավ նաեւ ցմահ ազատազրկման դատապարտված, այնուհետեւ արդարացված Արայիկ Զալյանը, ում պաշտպանն էր ներկայիս ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Սոսե Չանդոյան