«Սևանի իշխան» ձկնարտադրական համալիրի բացումը կկայանան հաջորդ ամիս
Society«Սևանի իշխան» ձկնարտադրական համալիրի բացումը կկայանա դեկտեմբերին:
Համալիրի նպատակը Սևանա լճում Իշխանի պաշաների վերակագնումը և ձկնաբուծության վերականգնումն է: Համալիրի հիմնադիրը և միակ բաժնետերը ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Սևանի Իշխանի պաշաների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամն է: Ծրագրի առաջին փուլով նախատեսված է տարեկան 200 տոննա արտադրողականությամբ մանրաձկան գործարանի, 6-8 տոննա արտադրողականությամբ վերամշակման գործարանի կառուցում և այլն: Առաջին փուլի իրականացման համար պահանջվող ներդրումը կազմում է 8 միլիարդ դրամ:
Ընկերության տնօրեն Էդուարդ Գևորգյանն ասաց, որ համալիրի բացումից հետո մտադիր են ձուկ արտահանել նաև Ռուսաստան և եվրոպական մի շարք այլ երկրներ: Գևորգյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում կանգ չեն առնելու նախանշված մակարդակի վրա և մտադիր են ավելի զարգացնել ձկնարտադրությունը: