Մի խաբեք, սիրուն չի
EconomicsԴեռ 2 օր առաջ էր մեր հայրենի կառավարությունը ասել, թե Ամանորին ընդառաջ արհեստական գնաճ չի լինի, և որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն աչալուրջ է լինելու այս հարցում:
Մենք էլ ուրախացանք, թե գոնե մի մարմին ուզում է սկսել նորմալ աշխատել: Բայց դե չեն ուզում թողնել, որ ուրախություններս երկար տևի. հիմա էլ ՀՀ սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն է հայտարարել, թե հիմնական թանկացումն այս տարի սպասվում է Ամանորի սեղանի հետ ուղիղ կապ ունեցող ապրանքներում: Լավ, բա կառավարության 2 օր առաջվա ասա՞ծը, բա տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողո՞վը, թե՞, միգուցե, սպառողների միության նախագահն ընդհանրապես տեղյակ չէր, որ նման բան է ասվել:
Հարգելիներս, մասնավորապես հարգելի կառավարություն, մի բան հայտարարելուց առաջ գոնե մի հատ իրար հետ համաձայնեցրեք ու կողմնորոշվեք, թե չէ ստացվում է, որ երկու կողմն էլ բանից անտեղյակ ու անպատասխանատու հայտարարություններ են անում ու փաստորեն կրկին խաբում ժողովրդին: Մի խաբեք, սիրուն չի:
Կարեն Վարդանյան