Ֆինանսական խնդիրը ողջ աշխարհում մարդկանց սթրեսի հիմնական պատճառն է
Lifestyle1in.am-ը գրում է.
GfK կենտրոնի մասնագետները հարցում են անցկացրել 22 երկրների ավելի քան 27000 մարդկանց շրջանում, գրում է meddaily.ru-ն:
Պարզվել է, որ սթրեսի պատճառներից առաջատարներն են՝ փողը, ինքն իրեն ճնշելը և քնի պակասը: Ֆինանսական հարցերն անհանգստացրել են մարդկանց 29%-ին, ինքն իր վրա ճնշում գործադրելը՝ 27%-ին, քնի պակասը՝ 23%-ին:
Մասնագիտների խոսքերով՝ սթրեսներից ավելի քիչ են տառապում ճապոնացիները և գերմանացիները: Լատինական Ամերիկայում հանցագործության զոհ դառնալու հավանականությունը սթրեսների հիմնական պատճառն է: Ֆրանսիան միակ երկիրն է, որտեղ երեխաները սթրեսի առաջին հինգ պատճառներից մեկն են համարվել: