Մաո Ցզեդունի նամակը աճուրդի է հանվել 150 000 դոլարով
SocietyՉինաստանի նախկին նախագահ Մաո Ցզեդունի նամակը՝ ուղղված Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քլեմենթ Էթլիին հանվել է վաճառքի:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` Sotheby's աճուրդի տան կազմակերպած վաճառքը կանցկացվի դեկտեմբերի 15-ին: Նամակի նախնական արժեքը կազմում է 100-150 հազար ֆունտ ստերլինգ (150-225 հազար դոլար):
Նավակը գրվել է 1937-ի նոյեմբերի 1-ին, տպագրվել է գրամեքենայով և ստորագրվել Ցզեդունի և Չինաստանի Կոմունիստական կուսակցության համակուսակցական ընկերների կողմից: