Նիկոլա Սարկոզիի եղբայրն ամուսնացել է հոլիվուդյան դերասանուհու հետ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ֆինանսիստ Օլիվյե Սարկոզին, որը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի խորթ եղբայրն է, ամուսնացել է ամերիկյան դերասանուհի և դիզայներ Մերի-Քեյթ Օլսենի հետ։
29-ամյա Օլսենը և 46-ամյա Սարկոզին ամուսնացել են Նյու Յորքում, Մանհեթենի մասնավոր առանձնատանը, նոյեմբերի 27-ին։ Սակայն մամուլը այդ մասին իմացել է միայն 2 օր անց։ Արարողությանը ներկա են եղել 50 հյուրեր։
Զույգը ծանոթացել է 2012 թվականին։ Օլսենի համար Սարկոզիի հետ ամուսնությունը առաջինն է, իսկ բանկիրն ամուսնանում է երկրորդ անգամ։
Մերի-Քեյթ Օլսենը և Էշլի Օլսենը զույգ քույրեր են, որոնք հայտնի են դարձել մանուկ հասակում «Մեծ տուն», «Անձնագիր դեպի Փարիզ», «Երկուսը. Ես և իմ ստվերը» ֆիլմերից։ Հետագայում հայտնի են դարձել որպես մոդելյորներ։
Օլիվյե և Նիկոլա Սարկոզիները եղբայրներ են հոր՝ Պոլ Սարկոզիի տարբեր ամուսնություններից։ Նիկոլա Սարկոզին եղել է Ֆրանսիայի նախագահը 2007-2012 թվականներին։