Էկզոտիկ բույսերը՝ շաքարախտի ու քաղցկեղի դեմ լավագույն միջոց
LifestyleՇաքարախտը աշխարհում ամենաարագ տարածվող նյութափոխանակության խանգարումն է: Սակայն Սուինբեռնի տեխնոլոգիական համալսարանը պարզել է, թե ինչպես այն կասեցնել: Գիտնականները ուշադրություն են դարձրել բուսական թուրմերի վրա, որոնք, ի դեպ, պոտենցիալ արդյունավետ են նաև քաղցկեղի դեմ:
Այսպես. փորձագետները ուսումնասիրել են 7 բույսեր, որոնք վաղուց հայտնի են ավստրալացի հնաբնակներին, և 5 բույսեր, որ կիրառվել են հնդկական ավանդական բժշկության մեջ՝ Այուրվեդայում:
Այդ բույսերը ստուգվել են 2 տիպի շաքարախտի դեմ, անցկացվել է նաև փորձ քաղցկեղի բջիջների հետ:
Արդյունքում որոշ բույսերի թուրմեր (Acacia kempeana, Santalum spicatum) խթանել են գլյուկոզայի կլանմանը ճարպային բջիջներում, մյուսները նվազեցրել են ճարպերի կուտակումը ճարպային բջջիջներում (Acacia tetragonophylla, Beyeria Ieshnaultii, Euphorbia drumondii, Pterocarpus marsupium, Andrographis paniculata)՝ հայտնում է Medical Express-ը:
Ի դեպ, Acacia kempeana-ն ու Acacia tetragonophylla-ն գործել են նաև արգանդի վզիկի քաղցկեղի դեմ: