Ինչպես ազատվել գորտնուկներից բանանկի կեղևի օգնությամբ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հայտնի է, որ բանանը շատ առողջարար և սննդարար միրգ է, իսկ ի՞նչ գիտենք բանանի կեղևի մասին, որը մշտապես նետում ենք աղբամանը։
Պարզվում է՝ բանանի կեղևը կարող է լինել գորտնուկնեից ազատվելու արդյունավետ միջոց։ Գորտնուկը նորմալ մաշկի գերաճն է, որն առաջանում է պապիլոմավիրուսի պատճառով։ Երբեմն այն կարող է անհետանալ առանց բուժման, իսկ հաճախ էլ անհրաժեշտ է երկարատև բուժում՝ գորտնուկներից ազատվելու համար։
Գորտնուկներից ազատվելու համար քիմիական նյութերին դիմելու փոխարեն առաջինը կարող եք փորձել բնական միջոցները, որոնցից է բանանի կեղևը։
Կտրեք բանանի կեղևը և ներքին հատվածով այն դրեք գորտնուկի վրա,ապա կեղևը ամրացրեք բժշկական շկոչով։ Այս պրոցեդուրան կատարեք երեկոյան քնելուց առաջ և բանանի կեղևը հեռացրեք առավոտյան։ Նախընտրելի է լավ հասած բանանի կեղևը, քանի որ կանաչ բանաններն արդյունավետ չեն։
Կրկնեք այն ամեն երեկո, որը կարող է տևել 1 շաբաթից 2 շաբաթ՝ կապված գորտնուկի չափից, մինչև գորտնուկը կանհետանա։