Շենգավիթում պլանային ջրանջատումներ կլինեն
SocietyՊլանային աշխատանքներով պայմանավորված` դեկտեմբերի 2-ին` ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պողոտայի 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների և «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից: