10 բժշկական ամենաանհավանական ռեկորդները (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Զարմանալի պատմություններ են տեղի ունենում ոչ միայն բժշկական սերիալներում: Ներկայացնում ենք 10 բժշկական ամենաֆանտաստիկ փաստագրված ռեկորդները:
Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1980-ին ամերիկացի Ուիլլի Ջոնսի մոտ: Հոսպիտալացման պատճառ է նշվել ջերմային հարվածը: Նրա մարմնի ջերմաստիճանը հավասար էր 46,5 °C-ի:

Աշխարհում մարմնի ամենացածր ջերմաստիճանը՝ 14,2 °C, գրանցվել է 1994թ. փետրվարի 23-ին կանադացի 2 տարեկան աղջկա մոտ: Երեխան փրկվել է՝ -22 °С-ում անցկացնելով 6 ժամ:

Ամենածեր մարդը, որը ենթարկվել է վիրահատական միջամտության, եղել է Ջեյմս Հենրին Հյուսթոնից: Նա 111 տարեկան էր:

Ամենամեծ թվով հաբեր է ընդունել Կ. Կիլները Զիմբաբվեից: 21 տարի բուժվելիս նա ընդունել է 565 939 դեղահաբ:

Ամենից շատ թվով ներարկումներ է արվել Սեմյուել Դևիդսոնին Մեծ Բրիտանիայից՝ ինսուլինի 78 900 ներարկում:

Ռեկորդային թվով արյուն է անհրաժեշտ եղել 50-ամյա Ուորեն Ջիրիչին Չիկագոյից, որը տառապում էր հոմոֆիլյայով: 1970թ. դեկտեմբերին սրտի վիրահատության ժամանակ նրան մատակարավել է 2400 դոնորական միավոր (1080 լ) արյուն:

1954-1994թթ. Չարլզ Յենսենը ԱՄՆ-ից ենթարկվել է 970 վիրահատության՝նորագոյացությունը հեռացնելու համար:

1979- 1989թթ. Նորմա Ուիքվայրի 10 անոթներից 8-ը փոխարինվել էր արհեստականով:

Սրտի ամենաերկար կանգը եղել է նորվեգացի ձկնորս Յան Ռևսդալի մոտ, երբ նա ընկել էր նավից. սառեցումից սիրտը չէր բաբախվել 4 ժամ:

«Ֆորմուլա-1»-ի ժամանակ բրիտանացի Դևիդ Փերլին 1977թ. հունիսին ստացավ 29 կոտրվածք, իսկ սիրտը հիվանդանոցում կանգ առավ 6 անգամ: Առողջանալով՝ նա շարունակեց մասնակցել ավտոարշավներին:
